4161 դիտում
20:42 31-08-2021
Երևանում լույս աշխարհ են եկել եռյակ աղջիկներ. նրանց տուն են տարել 3 եղբայրները
Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եռյակ՝ երեքն էլ աղջիկ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:
«Այսօր Աստղիկ բկ-ից երեք եղբայրները տուն տարան իրենց նորածին երեք քույրերին:
Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս «Աստղիկ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ:
Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված