211652_close_icon
views-count2174 դիտում article-date 15:33 20-11-2018

Մենք կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին. Նիկոլ Փաշինյան

Տառեր չիմացողների քաղաքական թիմն այսօր խոսում է մեր նախարարների տառասխալների մասին։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Էդ տառեր չիմացողների թիմին որ մի հատ 4-րդ դասարանի թելադրություն տայինք, 70 տոկոսը կկտրվեր», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ՀՀԿ-ին թվում է, թե իրենց ֆեյքերի միջոցով կհաջողվի հանրային կարծիք ձևավորել։ «Մենք կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին ու ձեր բոլոր ֆեյք պնդումները»,-ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր