Մարտի դաշտում մենք կռվել ենք ձեր աչքերում փայլող հույսի համար, ձեր խաղաղության, ձեր ժպիտի համար. Ռազմիկ Պետրոսյանը շնորհավորել է կանանց՝ մարտի 8-ի առթիվ
Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայուհիներ.
Ձեր ներկայությամբ աշխարհը լցվում է ջերմությամբ, լույսով և սիրով։ Դուք ոչ միայն կյանք եք տալիս, այլև ոգի, հավատ ու ուժ։ Ձեր աչքերում փայլող լույսն է, որ պահում է մեր հայրենիքի ամրությունն ու մեր մարտական ոգին։
Մարտի դաշտում մենք կռվել ենք ձեր աչքերում փայլող հույսի համար, ձեր խաղաղության, ձեր ժպիտի համար։ Ձեր աղոթքներն ու սերն են, որ մեզ ուժ են տվել՝ ամուր կանգնելու հայրենի հողի վրա, պայքարելու ու հաղթելու։
Թող ձեր օրերը լցված լինեն սիրով, խաղաղությամբ ու ջերմությամբ։ Թող ժպիտը երբեք չպակասի ձեր դեմքից, իսկ սիրտը լցված լինի միայն երջանկությամբ։
Շնորհավոր տոնդ, հայ մայր, հայ կին, հայ քույր…»