1189 դիտում
16:38 20-11-2018
ԱԻՆ ՓԾ ՔՊՎ խումբն իրականացրել է ՀՀ Արագածոտնի մարզում 2017թ. քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում
Նոյեմբերի 12-16-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարտիրոսյանի գլխավորությամբ իրականացրել է ՀՀ Արագածոտնի մարզում 2017թ. քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն:
Ուսումնասիրությունն անցկացվել է Արագածոտնի մարզի ՔՊ ծառայություններում, տարահանման հանձնաժողովում, ինչպես նաև Աշտարակ, Ապարան, Օշական, Արագածավան, Արտենի, Գետափ, Թլիկ և Նոր Արթիկ համայնքներում, «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ում, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում և «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:
Նշենք, որ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերելու մարզի համայքներին և կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու և ճշգրտելու աշխատանքներում:
Նմանատիպ նյութեր
1215 դիտում
15:44 29-11-2019
ԱԻՆ-ն իրականացրել է քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատում
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»