211652_close_icon
views-count1619 դիտում article-date 19:40 30-10-2018

Ուսումնասիրվել են քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարտիրոսյանի գլխավորությամբ Տավուշի մարզում իրականացրեց 2017թ. քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն: Ուսումնասիրությունն անցկացվել է Տավուշի մարզի ՔՊ ծառայություններում, տարահանման հանձնաժողովում, Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Բերքաբեր, Կոթի, Մովսես, Վազաշեն համայնքներում, ինչպես նաև բժշկական կենտրոններում և խոշոր գործարաններում: ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերելու մարզի համայքներին և կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու և ճշգրտելու աշխատանքներում: Քննարկվել է նաև ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ստորաբաժանումների և ՊՆ ԶՈւ զորամասերի միջև փոխգործակցության պլանների մշակման գործընթացը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր