4031 դիտում
15:16 20-11-2018
Պետք է համազգային ներուժը համախմբել Արցախի հարցում մեր շահերը լիարժեք պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյան
Սահմանին հարաբերական հանգստությունը Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Օպերատիվ կապը պայմանավորվածության հարակից բաղադրիչներից մեկն է: Այս մասով էլ քննարկումներ եղան, ոմանք կարծում էին, թե ես և Ադրբեջանի նախագահը միմյանց հետ առավոտից երեկո խոսում ենք: Իհարկե, այդպես չէ, ներկայացուցիչների միջոցով, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն էր փոխանցվում»,- «[url=https://www.armenpress.am/arm/news/955157.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Արցախի խնդրի հետ կապված իր դիրքորոշումը հստակ ասել է:
«Մենք պետք է մեր համազգային ներուժը համախմբենք Արցախի հարցում մեր շահերը լիարժեք պաշտպանելու, հետապնդելու համար: Ակնհայտ է, որ Արցախի հարցը երկրի ժողովրդի համար ունի անկյունաքարային նշանակություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը, կարծես, առաջին օրից խորհրդավորության քողով է պատել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նույնիսկ ընկալում կա, որ Արցախի բանակցային գործընթացին տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ:
«Ես այս մոտեցումը սխալ եմ համարում: Կարծում եմ, որ Արցախի հարցի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ: Հայ ժողովուրդը Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացին և բովանդակությանը տեղեկացված է առավել, քան երբևէ: Այս մոտեցումը շարունակվելու է»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1621 դիտում
14:04 01-12-2020
Այս բարդ ժամանակներում պետք է մեկտեղենք համազգային ներուժը. վարչապետն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին
Այս բաժնից
859 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
751 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան