211652_close_icon
views-count2098 դիտում article-date 15:19 21-11-2018

«Իմ քայլը» դաշինքն ընտրություններին կմասնակցի «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: «Այս կարգախոսը բոլորովին նոր չէ: Այն տարիներ շարունակ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում: Եվ ես ուրախ եմ, որ հնարավորություն կա այդ կարգախոսը ներկայացնել»,-ասաց Նազարյանը: Հավելեց, որ «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը քննարկվել է որպես տարբերակ, սակայն իրենք ներկայացրել են այն կարգախոսը, որը պաշտոնապես հաստատվել է:

Նմանատիպ նյութեր