2673 դիտում
22:33 21-11-2018
Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որն ստեղծել են հայ ծրագրավորողները: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքային պայմաններին և ընդլայնման ծրագրերին: Հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը նշել են, որ ընկերությունը Հայաստանում ունի 320 աշխատակից՝ ՏՏ, ծրագրերի կառավարման ու դիզայնի ոլորտների մասնագետներ։ 30-ից ավելի աշխատակից էլ ներգրավված է Սան-Ֆրանցիսկոյի գրասենյակի աշխատանքներում։ Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է PicsArt-ում առկա աշխատանքային միջավայրը, որը նպաստում է ստեղծագործական ներուժի լիարժեք օգտագործմանը:
Ընկերության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում ՏՏ բնագավառի զարգացմանը և PicsArt-ի հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կրթական, համապատասխան մասնագետներով համալրման խնդիրներին: Երկուստեք կարևորվել է կրթություն-գիտահետազոտություն գործուն կապի ստեղծումը և բուհ-բիզնես-գիտություն շղթայի արդյունավետության բարձրացումը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է առաջնահերթություն և հետաքրքրված է այս ճյուղը ներկայացնող ընկերությունների հետ համագործակցության, առկա հարցերի քննարկման և փոխշահավետ լուծումների հայտնաբերման հարցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
22:27 25-07-2024
Մխիթար Հայրապետյանը այցելել է Veeam Software ընկերության հայաստանյան գրասենյակ
1209 դիտում
20:10 20-06-2022
Ռեքս Քալամյանը և Արթուր Նազարյանն այցելել են SADA-ի հայաստանյան գրասենյակ
1048 դիտում
13:44 28-07-2024
ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ
Այս բաժնից
562 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
964 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում