2978 դիտում
12:57 22-11-2018
Մագդա Արսենյանը նշանակվել է Լուսավոր Հայաստան Կուսակցության Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն
Լուսավոր Հայաստան Կուսակցության Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն է նշանակվել Մագդա Արսենյանը։
Դպրոցը հիմնադրվել է 2017 թվականին։ Լիբերալ քաղաքական դպրոցի նպատակն է՝ ստեղծել կրթության հարթակ, որտեղ երիտասարդ մասնագետներին կտրվեն տեսական և պրակտիկ գիտելիքներ քաղաքականության, լիբերալիզմի և դրա զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայաստանի Եվրոպական ապագայի մասին:
Դպրոցի նպատակներից է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր կկրեն ազատական մտածողություն և կդառնան ժողովրդավարության առաջամարտիկները։
Մագդա Արսենյանը Ծնվել է 1991 թ. օգոստոսի 13-ին Երևան քաղաքում։
2007-2008 թթ. սովորել և ավարտել է «Մակսեդան» օտար լեզուների մասնավոր դպրոցը։
2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագետի բակալավրի աստիճան։
2014 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժինը՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։
2014-ից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ» մասնագիտությամբ ասպիրանտ է։ Թեկնածուական ատենախոսության թեման է՝ «Խորհրդարանական մշակույթի կայացման նախադրյալները Հայաստանի Հանրապետությունում»։
2016 թ-ից մասնակից է Բեռլինում տեղակայված CIFE (Centre international de formation européenne) մասնավոր ինստիտուտի և Institute for European Politics (IEP) հետազոտական կենտրոնի կողմից ակադեմիական հետազոտությունների աջակցման միջազգային ծրագրի (EUCACIS)՝ «Եվրոպական միությունը, Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը միջազգային հարաբերությունների համակարգում»։
2015-2017 թթ․աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես պատգամավորի օգնական։
2016-2017 թթ․ եղել է «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի թղթակից։
2018 թ-ից աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որպես նախարարի օգնական։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
988 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1126 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ