211652_close_icon
views-count856 դիտում article-date 20:04 09-06-2023

ՄԻ պաշտպանը Լիբերալ քաղաքականության դպրոցի սաների հետ հանդիպմանը նաև առանձնացրել է անհադուրժողականությանը, ատելության խոսքի տարածմանն ու ծայրահեղ բևեռացմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 9-ին, ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 8-րդ հոսքի 23 սաների: Այս մասին հայտնել է ՄԻՊ-ի գրասենյակը։

«Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով: Անդրադարձ է կատարվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն առնչվող խնդիրներին: Այս համատեքստում Պաշտպանն առանձնացրել է անհադուրժողականությունը, ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը:

«Այս երևույթների լայն տարածումը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը»,- ասել է Պաշտպանը։

Համերաշխության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից Անահիտ Մանասյանը կարևորել է նաև գիտական և կրթական գործառույթներ իրականացնող անձանց դերակատարությունը, ուսումնական հաստատությունների հետ համատեղ աշխատանքը` ուղղված տարատեսակ խնդիրների հաղթահարմանն ու էթիկայի նորմերի պահպանման պատշաճ միջավայր ձևավորելուն:

Պաշտպանը նաև ընդգծել է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության կարևորությունը և նշել, որ հաստատությունը լավ հարթակ է տարբեր թեմաներ քննարկելու համար:

Նա ներկայացրել է նաև ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները, Պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, աշխատանքի ուղղությունները, իրավասությունների շրջանակը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր