2230 դիտում
14:41 22-11-2018
Կառավարության ռազմավարական ուղղվածությունը կենսաբազմազանությունը պահպանելն է. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձել է բնապահպանության խնդրին։
«Մեր կառավարության նպատակաուղղվածությունը և ռազմավարական ուղղվածությունը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելը և զարգացնելն է, և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, բնապահպանական հարցերով լինելու ենք նախանձախնդիր»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք չեն ասում, թե հանքարդյունաբերություն Հայաստանում չպետք է լինի, այլ ասում են, որ պետք է այն իրականացվի միջազգային ամենաբարձր ստանդարտներով և հետևողական քայլեր են ձեռնարկելու այդպիսի ստանդարտներ հաստատելու համար:
«Եթե, օրինակ, միջոցներ է ձեռնարկվում, որ սիգի որսը ձվադրման սեզոնում սահմանափակվի կամ անտառների պաշտպանվածության մակարդակը բարձրանա, ում համար ենք անում, մե՞նք ենք գնալու որսանք…Նույն տարածաշրջանի մարդիկ են որսալու: Ինչ-որ արվում է, առաջնահերթ այդ տարածաշրջանում ապրող մարդկանց շահերից է ելնում, մենք ուղիղ պետք է նայենք մեր հայրենակիցներին և երկխոսենք, որ այդ ընկալումն ունենան»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիներին պետք է ցույց տալ, որ անտառ չկտրելով ավելի շատ կարող են օգուտ ստանալ, քան կտրելով: Նա հայտնեց, որ քաղաքացիներին 55 հազար խմ վառելափայտ է տրամադրվել՝ առանց անտառին վնասելու: Վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝ եթե ճիշտ կազմակերպվի մեր երկրի կենսաբազմազանությունը, տասնյակ անգամ ավելի օգուտ կբերենք:
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
21:32 02-11-2015
Բյուջեի գլխավոր ուղղվածությունը տնտեսության զարգացումը խթանելն է լինելու. Արայիկ Հարությունյան
1477 դիտում
18:51 03-10-2024
ՀՀ կրթության բարեփոխումների բովանդակային ուղղվածությունը ներկայացվել է ԱՊՀ ուսուցիչների համագումարում
1665 դիտում
13:00 10-02-2014
ԼՂ հիմնախնդրում լավագույն տարբերակը «ստատուս-քվո»-ն պահպանելն է. Նիկոլայ Տրոիցկի
Այս բաժնից
586 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
430 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
916 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ