211652_close_icon

Պեպ Գվարդիոլա. Վաղ թե ուշ կդառնամ հավաքականի գլխավոր մարզիչ

views-count2412 դիտում article-date 15:21 22-11-2018
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ցանկանում է հավաքականի գլխավոր մարզիչ աշխատել: «Ես կցանկանայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ դառնալ: Վաղ թե ուշ դա կլինի: Ինձ դուր է գալիս երեք օր մեկ հանդիպումներ անցկացնել, սակայն երբեմն ցանկանում եմ ավելի շատ հանգստություն, գոլֆ խաղալու ավելի շատ ժամանակ ունենալ: Այժմ ես այդքան ժամանակ չունեմ: Վաղ թե ուշ կգա այնպիսի պահ, երբ հավաքականներից մեկը կբախի իմ դուռը: Տեսնենք, թե ինչ կլինի», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր