ՖԻՖԱ-ն հաստատել է 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը, որը կազմում է 1 միլիարդ դոլար 32 ակումբների համար:
2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության հաղթողները կվաստակեն մինչև 125 միլիոն դոլար: Մրցաշարի մրցանակային մոդելը ներառում է ընդհանուր 1 միլիարդ դոլարի ֆոնդ, որից 475 միլիոնը՝ մարզական նվաճումների, և 525 միլիոնը՝ մասնակցության համար:
ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները կստանան ամենաշատը, իսկ մրցանակի չափը կախված կլինի վարկանիշից և եկամուտներից՝ սկսած 12.81 միլիոն դոլարից մինչև 38.19 միլիոն դոլար: Հարավային Ամերիկայի ներկայացուցիչները կստանան 15.21 միլիոն դոլար, իսկ մյուսները՝ 9.55 միլիոն դոլար և ավելի քիչ:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ընդգծել է, որ այս մոդելը ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ մրցանակային ֆոնդն է, և բոլոր եկամուտները կուղղվեն ակումբային ֆուտբոլին՝ առանց ՖԻՖԱ-ի պահուստներին դիպչելու: