211652_close_icon
views-count2624 դիտում article-date 23:29 22-11-2018

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը սաուդացի լրագրողի սպանության գործով ձայնագրություն ունի

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ) ձայնագրություն է հայտնվել, որից հայտնի է դառնում, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդը կարգադրում սպանել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը: Պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվինը գրում է, որ արքայազնը հեռախոսով խոսել է իր հարազատ եղբոր հետ, որը ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանն է, և նրան խնդրել որքան հնարավոր է արագ «լռեցնել» Խաշոկջիին: Սյունակագրի փոխանցմամբ՝ այս ձայնագրությունը քննարկվել է նաև ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջինա Հասպելի Անկարա կատարած այցի ժամանակ: Սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջին անհետացել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք մուտք գործելուց հետո: Անհետանալուց շաբաթներ անց հաստատվել է, որ լրագրողը սպանվել է: Կասկածներ կան, որ լրագրողի սպանության պատվերը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդը:

Նմանատիպ նյութեր