211652_close_icon
views-count1915 դիտում article-date 22:18 22-11-2018

Ֆեյսբուքում դարձյալ շատացել են այլակարծությունը անձնական վիրավորանքներով ճնշել փորձողները, քֆուրներով արտահայտվող ֆեյքերն ու ոչ միայն. Մենուա Հարությունյան

[b]Քաղաքագետ Մենուա Հարությունյանը գրում է[/b]. ֆեյսբուքում դարձյալ շատացել են այլակարծությունը անձնական վիրավորանքներով ճնշել փորձողները , քֆուրներով արտահայտվող ֆեյքերն ու ոչ միայն … Եվ ես կոչ եմ անում բոլոր քաղաքական թիմերին պայքարել այս երևույթի դեմ, քանզի անկախ մեր քաղաքական հայանքներից մենք չպետք է թույլ տանք, որ հայհոյանքը դառնա նորմալ և սովորական երևույթ մեր առօրյաում, բոլորս պետք է գիտակցնեք, որ ֆեյսբուքում քիչ չեն նաև բարոյական և պարկեշտ մայրերն ու աղջիկները, քույրերն ու կանայք… Մեզ համար դժվար չէ հայհոյանքով խոսելը կամ մի քանի ֆեյք պահելը , և դրանցով էլ մեր քաղաքական այլախոհներին՝ օրինակ Նիկոլին քրֆելը, բայց մենք գիտակցում ենք, որ չի կարելի քրֆել Նիկոլին, որովհետև մենք ցավ կպատճառենք նրա կնոջը , երեխաներին և ուզում եմ հավատալ , որ այս զգացողությունն ունեն կամ կունենան մյուս քաղակական գործիչներն ու ուժերը ևս , հակառակ պարագայում գոնե համացանցում գալիք ընտրությունների քարոզարշավը վեր է ածվելու քֆուր-քյաֆարի, անձնական վիրավորանքների քարոզարշավի : Ինձ անձնական վիրավորանքներ հասցնողնրին համարել և շարունակում եմ համարել անբարոյականի լակոտներ և շարունակում եմ պնդել, որ լավ տղեն առավել ևս լավ տղու քույրը կամ մայրը , կինը կամ ընկերուհին չի կարող հայհոյել այն մարդուն, ում տեսակետը չի կիսում և առհասարակ հայհոյել համացանցում: Մաղթում եմ բոլորիս գաղափարների, ծրագրերի ու տեսակետների քաղաքական պայքար , այլ ոչ քֆուր-քյաֆարով այլակարծություն լռեցնելու, պոպուլիզմով ու դեմագոգիայով սեփական ժողովրդին խաբելու …

Նմանատիպ նյութեր