2518 դիտում
20:46 23-11-2018
Արցախցի աշակերտները լավագույնն են ճանաչվել սպարտակիադայի ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցումներում
Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներից կազմված թե՛ տղաների և թե՛ աղջիկների թիմերը լավագույնն են ճանաչվել սպարտակիադայի ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցումներում:
Տղաների մրցապայքարում երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ Լոռու մարզի թիմը, երրորդ տեղը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի թիմը:
Աղջիկների մրցումներում երկրորդ տեղը գրավել է ՀՀ Արագածոտնի մարզի թիմը, իսկ երրորդը՝ ՀՀ Կոտայքի մարզի թիմը:
Մրցումներն անցկացվում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով:
Նմանատիպ նյութեր
1669 դիտում
20:02 20-04-2022
7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են ֆուտզալի միջմարզային մրցումները
Այս բաժնից
892 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
778 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը