211652_close_icon
views-count1315 դիտում article-date 23:09 23-11-2018

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նույֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Գեղամ Գևորգյանն ընդգծել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ համատեղ ծրագրերի կարևորությունը և հույս հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ երկկողմ համագործակցությունն ավելի կընդլայնվի ու կզարգանա: Նախարարի պաշտոնակատարը հյուրերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը և գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող բարեփոխումները, միջազգային այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Այնուհետև կողմերը համառոտ քննարկել են ընթացիկ ծրագրերը, դրանց արդյունավետության բարձրացման ուղղված հնարավոր քայլերը, ինչպես նաև նախանշել նոր ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները: Զրույցի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳէՀ/GEF)` «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» ծրագրին, որն իրականացվում է ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից: Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել փոքր տնտեսություն վարող ֆերմերների եկամուտը և ակտիվները` հողերի կայուն կառավարման համակարգերում և տեխնոլոգիաներում կատարվող ներդրումների միջոցով։ Նույֆել Թելահիգն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ նոր ծրագրերի մշակման և իրականացման գործում: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր