211652_close_icon
views-count2721 դիտում article-date 13:24 24-11-2018

Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ

Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր