211652_close_icon
views-count4481 դիտում article-date 16:12 24-11-2018

Բա կախարդական փայտիկ չի՞, որ երկրում 2 ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօրվա համաերևանյան երթում անդրադարձավ 2019թ. պետական կառավարման համակարգում սպասվող օպտիմալացման արդյունքում աշխատանքից զրկվող մարդկանց համար հնարավորությունների ստեղծմանը։ «Դրա համար մենք ասում ենք, որ հնարավորություններ ենք ստեղծում: Իմ ուղերձը դա է. մարդիկ ինչի՞ են մնում այդ 80 հազար դրամ աշխատավարձի հույսին, երբ երկրում կան հնարավորություններ: Ասում են կախարդական փայտիկը ո՞րն է: Կախարդական փայտիկն այն է, որ երկրում 2 ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է: Որտե՞ղ եք տեսել, որ երկրում մեկ-երկու ամսում գրանցված աշխատողների թիվը 38 հազարով ավելանա: Բա կախարդական փայտիկ չի՞ այն, որ երկրում ընտրություններ չեն կեղծվում: Եթե կախարդական փայտիկ չի, մի հատ նմուշի համար չկեղծված ընտրություններ անցկացնեիք: Այո, կախարդական փայտիկ է, և այդ կախարդական փայտիկն ամեն օր գործում է: Կախարդական փայտիկ չի՞, որ երկրի վարչապետը փողոցներով քայլում է, քաղաքացիներին ողջունում է, և, ով զարմանք՝ քաղաքացիներն էլ իրեն են ողջունում»,-ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց այն գործատուներին, ովքեր ընկալել են իր ուղերձը ու իրենց աշխատակիցներին սպիտակ դաշտ են բերել: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ մարդկանց ամեն ինչով օգնելու են, որպեսզի նրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի, որպեսզի կարողանան հարստանալ և հարստացնել:

Նմանատիպ նյութեր