211652_close_icon
views-count1646 դիտում article-date 13:59 10-09-2020

Այս տարի աշխատատեղերն ավելացել են մոտ 6,6 հազարով. աշխատավարձը աճել է միջինը 13․8 հազարով. վարչապետ

2020-ի հուլիսին հանրապետությունում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ, 2019-ի համեմատ դա ավելի է 6597 աշխատատեղով, կամ 1,1 տոկոսով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը 9,765 մլրդ դրամով ավելի է կամ 8,1 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձը ավել է 13 841 դրամով կամ 7,14 տոկոսով: Պետք է հուսալ, որ օգոստոսին ցուցանիշներն ավելի լավը կլինեն, որովհետեւ օգոստոսին ներքին զբոսաշրջության բավականին ծանրաբեռնված փուլ ենք ունեցել»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր