10114 դիտում
21:16 24-11-2018
Համաներում է սպասվում․ տաքսու վարորդները կազատվեն տույժ-տուգանքներից
«Կարծում եմ՝ քաղաքային մշակույթին հակասում է կռանալով իջնելն ու բարձրանալը: Քաղաքապետարանում եղել է ծրագիր, համաձայն որի՝ ալգորիթմների միջոցով, ուղևորահոսքերի հիման վրա պետք է խորհուրդ տան, թե ի՞նչ չափով, ի՞նչ տիպի մեքենաներ ներկրեն: Սրան կհաջորդի մրցույթ հայտարարելն ու ցանց ստեղծելը: Մեկ օրում չենք կարող տրանսպորտային համակարգը փոխել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Հակոբ Արշակյանն անդրադարձավ նաև տաքսու վարորդների խնդրին։ Նա տեղեկացրեց, որ տուրքերի չվճարման արդյունքում մեծ տույժ-տուգանքներ են կուտակվել այդ մարդկանց վրա, իսկ նրանք ուղղակի վճարունակ չեն:
«Առաջիկայում օրենսդրական նախագծով հանդես կգանք, որ համաներում լինի, կուտակված տույժ ու տուգանքներից ազատվեն, բայց տուրքերը կվճարեն»- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը:
Նմանատիպ նյութեր
8930 դիտում
13:13 17-05-2018
Վարչապետը հանձնարարեց մեխանիզմներ մշակել՝ գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատելու համար
2305 դիտում
11:40 31-10-2018
Ազգային ժողովը քննարկում է համաներում համաներում հայտարարելու նախագիծը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
595 դիտում
22:46 06-02-2025
Թեհրանն անփոփոխ դիրքորոշում ունի ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Իրանի ԳՇ պետի տեղակալ
907 դիտում
21:58 06-02-2025
Ի՞նչ է գործնականում նշանակում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը․ Իշխան Սաղաթելյան
1204 դիտում
21:08 06-02-2025
Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին