211652_close_icon
views-count15573 դիտում article-date 13:08 25-11-2018

«Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք 1 միլիոն դրամ. Տերյան փողոցը խնջույքի առիթով չի փակվել. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/anna.hakobyan.7965/posts/2109418619101736]իր էջում [/url]գրում է. Մեր դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումների հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը. 1. «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից եւ գրքի հոնորարներից: 2. Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջոցառումներին մասնակցում էին նաեւ 5 տարի առաջ: Ոչ մի նախարար, կամ այլ գերատեսչության ղեկավար ներկա չի եղել` բացի Տավուշի մարզպետից, ով Նիկոլի մանկության ընկերն է եւ մարդիկ նրան կարող են հիշել մեր ընտանեկան խնջույքների մասին տարիներ առաջ նկարահանված ոչ անհայտ հեռուստահաղորդումներից: Գումարած` Մարիամի ընկերները: 3. Իմ ամուսնուն եւ ինձ «քծնել են» ուղիղ այնքան, ինչքան «քծնում են» բոլոր հայ հայրերին եւ մայրերին, իրենց երեխաների 20-ամյակների կամ այլ հոբելյանների կապակցությամբ: 4. Տերյան փողոցը խնջույքի առիթով չի փակվել: 5. Պարել ենք այնքան, ինչքան բոլոր հայ հայրերն ու մայրերը պարում են իրենց երեխաների 20-ամյակի կապակցությամբ: 6. Մեր ընտանիքի հետ կապված բոլոր մեղադրանքներին արձագանքելու ենք, եւ թույլ չենք տալու, որ ոմանք մեզանից կերտեն իրենց երազած իշխանական, կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքի կերպարը: Նման իշխանական ընտանիքների ժամանակները անցել են: 7. Շնորհավորում եմ բոլոր հայրերին ու մայրերին, ում երեխաների 20-ամյակը լրացել է նոյեմբերին:

Նմանատիպ նյութեր