211652_close_icon
views-count3692 դիտում article-date 12:05 26-11-2018

Ուկրաինայի զինված ուժերը լիակատար մարտական պատրաստության են բերվել

Ուկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ լիակատար մարտական պատրաստության վիճակի են բերված: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Tass գործակալությունը։ «Ռազմական դրության իրավական ռեժիմի սահմանման վերաբերյալ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) որոշման հիման վրա Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետը - զինված ուժերի գլխավոր հրամանատարը հրաման է տվել Ուկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը «լիակատար» մարտական պատրաստության բերելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: ԱԱՊԽ-ի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը նոյեմբերի լույս 26-ի գիշերը Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով հրապարակել է երկրում 60 օր ժամկետով ռազմական դրություն սահմանելու Ուկրաինայի նախագահի հավանությանն արժանացած նախաձեռնությունը: Այժմ այն որպես օրինագիծ պետք է քննարկի Գերագույն ռադան, որը, խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիի խոսքով՝ նիստ կգումարի նոյեմբերի 26-ին Երեւանի ժամանակով 18:00-ին։

Նմանատիպ նյութեր