211652_close_icon
views-count1571 դիտում article-date 20:41 26-11-2018

ՀՀ Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին նոր կոչումներ են շնորհվել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամաններով միջին խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական 4 ծառայողների շնորհվեց սկզբնական արդարադատության լեյտենանտ կոչումը, իսկ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Ղազարյանին շնորհվեց հերթական՝ արդարադատության գնդապետ կոչումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ծառայության պետը շնորհավորելով ծառայողներին և մաղթելով բարի ծառայություն՝ կոչ արեց անձնվեր աշխատանքով բարձր պահել ծառայողի պատիվը, հպարտությամբ և արժանապատվությամբ կրել սպայական ուսադիրները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր