35299 դիտում
15:25 27-11-2018
Երևանում 39-ամյա վարորդը Нива-ով բախվել է ճանապարհի եզրի բետոնե հատվածին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Տարոն Նազարյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 ՏM 901 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս Գայի պողոտայի սկզբնամասում բախվել է բետոնե եզրաքարին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+