«Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Լոռու մարզում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իր նախընտրական քարոզարշավը այսօր՝ նոյեմբերի 27-ին, սկսեց Լոռու մարզի Սպիտակ քաղաքից, որտեղ այցից ավելի քան 1 ժամ առաջ հարյուրավոր սպիտակցիներ ու հարակից համայնքների բնակիչներ հավաքվել էին հրապարակում:
Փաշինյանին ուղեկցում էին «Իմ քայլը» դաշինքից թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները:
Սպիտակից նրանք ուղեւորվեցին մարզկենտրոն Վանաձոր, այնուհետ Ստեփանավան, Տաշիր եւ Ալավերդի համայնքներ:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի