211652_close_icon
views-count23686 դիտում article-date 16:21 27-11-2018

Երևանում բախվել են գլխավոր դատախազության համարանիշներով Lexus-ն ու ռուսական համարանիշներով բեռնատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։05-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են Lexus մակնիշի 006 GG 01 համարանիշի և E 969 HX 161 RUS ռուսական համարանիշներով բեռնատար ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հեեևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ Երևանի Ճանապարհային Ոստիկանությունում անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի համարանիշները հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է կենտրոնական ապարատի պաշտոնյաներից մեկին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր