211652_close_icon
views-count5738 դիտում article-date 18:51 28-11-2018

ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուն հանկարծամահ է եղել. Tert.am

ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ Սուսաննա Գևորգյանը, մահացել է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/11/28/Republicans/2857355]Tert.am[/url]-ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Ըստ Թադևոսյանի՝ Գևորգյանը, ով ՀՀԿ ցուցակի 57-րդ համարն էր և առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում, հանկարծամահ է եղել: Ռուբեն Թադևոսյանը նաև ասաց, որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել են ԿԸՀ:

Նմանատիպ նյութեր