2629 դիտում
23:28 29-11-2018
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիրը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր Ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցության հնարավորությունները գնահատելու նպատակով Հայաստան ժամանած փորձագետ Անտուան Լուրին: Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Խաչատրյանը:
Ծրագիրն իրականացվելու է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ՝ նպատակն ունենալով տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը և ներդնել ոռոգման ժամանակակից համակարգեր: Կարևոր բաղադրիչներից են հողերի կոնսոլիդացումը և 20 կոոպերատիվների ստեղծումը` յուրաքանչյուրը շուրջ 100 հեկտար տարածքով:
Բարձր գնահատելով ֆրանսիական փորձի կիրառումը ծրագրի մշակման և իրականացման գործում` Գեղամ Գևորգյանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում կնքել դրա իրականացման վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը և աստիճանաբար անցնել գործնական քայլերի:
Նկատի ունենալով Ֆրանսիայի վարկանիշն ու համբավը խաղողագործության և գինեգործության ոլորտներում` Գեղամ Գևորգյանը կարևորել է նաև ֆրանսիացի փորձագետների աջակցությունն աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման հարցում:
Առանձին անդրադարձ է կատարվել հայկական գյուղատնտեսական արտադրանքի բրենդավորման և գյուղատնտեսական կրթության բնագավառում փոխգործակցության հնարավորությանը:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
12:55 24-10-2018
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը
1436 դիտում
14:44 27-05-2020
10 մլն դրամաշնորհ՝ Ֆրանսիայից. ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի համար
2317 դիտում
14:16 27-01-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին