1850 դիտում
11:26 30-11-2018
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.
«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Քաղաքացու իրավունքների ու ազատությունների, մարդու, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը, հանցագործությունների կանխարգելումը և դրանց դեմ պայքարը, իրավախախտումների նախականխումը ապահովելուն ուղղված ձեր ծառայությունը կարևոր տեղ է զբաղեցնում մեր պետականաշինության գործընթացում:
Վստահ եմ, որ դուք քաջ գիտակցում եք ձեր պարտականությունների պատշաճ կատարման անհրաժեշտությունը, որ հենց ձեր արհեստավարժ ու սկզբունքային աշխատանքով, մարդկային ու բարոյական որակներով, մասնագիտական համապատասխան ունակություններով ու անձնվիրությամբ ըստ ամենայնի նպաստում եք ոստիկանի դերի և պետության հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացմանը, հասարակության մեջ հանգիստ ու առողջ մթնոլորտի պահպանմանը:
Պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում համակարգում առկա խնդիրները, որոնց արդյունավետ լուծմանն են ուղղված իրականացվող բարեփոխումները: Ձեր աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման նպատակով կատարվող աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ձեզ և ձեր ընտանիքներին»:
Նմանատիպ նյութեր
1146 դիտում
16:59 29-11-2014
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ
3036 դիտում
17:00 30-11-2016
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ
2767 դիտում
11:26 20-12-2018
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ
Այս բաժնից
553 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
748 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
679 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ