211652_close_icon
views-count3447 դիտում article-date 12:57 30-11-2018

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ըստ հրամանագրի` 2019 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հրամանագրի համաձայն` 2019 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Նմանատիպ նյութեր