28793 դիտում
20:24 30-11-2018
Խոշոր ավտովթար Չարենցավանում. 41-ամյա վարորդը խմած վիճակում Land Rover-ով բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի երկաթյա սյանը. 2 վիրավորներից մեկը 12-ամյա տղա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 41-ամյա Ռոբերտ Ղազարյանը իր վարած Land Rover մակնիշի 35 ՍG 337 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի երկաթյա սյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Չարենցավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Սամվել Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, իսկ Առինջ գյուղի բնակիչ, 12-ամյա Լյուդվիգ Ղազարյանը տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+