2516 դիտում
21:51 30-11-2018
Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարատ Մաճկալյանին պատկանող հանրային սննդի կետում (Արարատի մարզ, գ. Այնթապ):
Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Նաև՝ սննդի շղթայի աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չեն կրել պաշտպանիչ հագուստ, կենդանական ծագման սննդամթերքն (գյուղատնտեսական թռչնի ձու, թռչնի միս, միս, թարմ ձուկ, կաթնամթերք) ընդունվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, ենթարկված չի եղել անասնաբուժասանիտարական փորձաքննության, իսկ ընդունված հումքը չի ունեցել անվտանգությունն ու որակը հաստատող փաստաթուղթ:
Ա/Ձ Մարատ Մաճկալյանի հանրային սննդի կետի արտադրական գործառույթները կասեցվել են, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Իսկ Ա/Ձ Հրանտ Գասպարյանի մսամթերքի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան) վերահսկողություն իրականացնելիս, պարզվել է, որ այդ կազմակերպության՝ սննդի շղթայում ներգրավված երկու աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների: Վերահսկիչը նրանց ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը և սանիտարական գրքույկների ձեռք բերումը:
[b]snund.am
Սննդամթերքի անվտանգության
պետական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
10929 դիտում
12:44 24-10-2018
Արմավիրի մարզում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2676 դիտում
13:42 31-10-2018
Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը, իսկ մսամթերքի և հացի արտադրամասերինը՝ վերականգնվել
2532 դիտում
18:52 23-11-2018
Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
Այս բաժնից
517 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
706 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1447 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն