Ձեզնից լավ բայղուշ ու լաչա՞ռ. Շարմազանովը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք մտահոգված ենք թե սեւերի ու սպիտակների արհեստական բաժանումով, թե ավանդական արժեքների նկատմամբ հարձակումներով, թե Արցախի հերոսների նկատմամբ ոչ կոռեկտ գնահատականներով, թե ասֆալտին փռելու կոչերով, թե ՀՀԿ-ի դեմ հարձակումներով: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
«Ի՞նչ եք ուզում ՀՀԿ-ից. եթե այդքան թույլ է, շանս չունի, ինչո՞ւ եք առավոտից երեկո ՀՀԿ-ից խոսում: Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, ժողովրդի անունից խոսելուն, հլը մի քանի տարի մեր նման կառավարեք, հետո կտեսնենք, թե ժողովուրդը ոնց է ձեզ ընդունում: Առուն չտեսած «հոպ» մի ասեք»,-հայտարարեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը օր-օրի մսխում է այն դրական քաղաքական կապիտալը, որը նրան թողել են նախկին իշխանությունները:
Ընդգծեց, որ Փաշինյանը ՀՀԿ-ականներին անվանում է բայղուշ. «Ձեզնից լավ բայղուշ ու լաչառ, այս 7 ամիսների մեջ բայղուշությունից ու լաչառությունից բացի այլ բան չեք արել»։
Մանրամասները՝ տեսանյութում։