211652_close_icon
views-count2318 դիտում article-date 11:49 04-12-2018

ՀՀԿ-ի խնդիրը իշխանության գալը չէ. Գալուստ Սահակյանի ինքնատիպ «բացահայտումը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին հատկապես լրագրողները շատ են ցանկանում տեսնել ապագա խորհրդարանում: Սա մեկ պարզ պատճառով՝ պարոն Սահակյանի հարցազրույցները միշտ ինքնատիպ են ստացվում: Բայց նա չկա ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների մեջ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահակյանը մեկնաբանել է. «Ես ԱԺ նախագահ եմ եղել եւ չեմ կարծում, որ կուսակցական աշխատանքը պետք է թողնեմ եւ զբաղվեմ ընդդիմության գործունեությամբ»: «Քանի որ ՀՀԿ-ն հիմա իշխանություն չէ, Դուք չեք ուզում ընդդիմադիր պատգամավոր լինել» հարցին նա պատասխանել է. «Ես ոչ թե ընդդիմադիր պատգամավոր եմ, այլ իմ բնույթն է ընդդիմադիր»: Իսկ ՀՀԿ-ն մի օր կվերդարձնի՞ իշխանությունը, ետ կգա՞ իշխանության: Գ. Սահակյանը պատասխանել է. «ՀՀԿ-ի խնդիրը իշխանության գալը չէ: ՀՀԿ-ի խնդիրն է ունենալ այն պետությունը, որը երազել են մեր պապերը: Իշխանությունը անընդհատ կարող է փոփոխվել»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր