1324 դիտում
18:00 04-12-2018
Համագործակցություն բոլոր ուղղություններով. ԵՊԲՀ ռեկտորը հանդիպել է ՌԴ դեսպանին
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպրիկինի գլխավորած պատվիրակությանը:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ հաշվի առնելով երկու երկրի փոխհամագործակցությունն՝ այս այցը սպասված է ու կարևոր:
Սերգեյ Կոպրիկինն ընդգծեց, որ առողջապահական ու կրթական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շատ սերտ են: «Իմ այցը տրամաբանական է, քանի որ ես մեծ ցանկություն ունեի ծանոթանալ ձեզ հետ, տեղեկանալ՝ ինչպես եք համագործակցում ռուս գործընկերների հետ, ինչպես նաև պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սա իրենց առաջին, բայց ոչ վերջին այցն է, և պատրաստ են անել ամեն ինչ՝ համագործակցությունը զարգացնելու համար: ԵՊԲՀ ռեկտորն անդրադարձավ այս ոլորտում երկու երկրի դարավոր փոխգործակցությանը՝ նշելով, որ դրանք ակտիվորեն զարգացում են ապրում:
«Մնում է միայն բազմապատկել այն ամենը, ինչը մեզ մնացել է մեր ուսուցիչներից և ամրացնել այն պատմական կապերը, որոնք կապում են Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահական հանրությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում ԵՊԲՀ ուսանողներից շատերը մեծ հաջողություններ ունեն և մասնակցություն՝ ՌԴ առողջապահական համակարգի զարգացման հարցում: Անդրադառնալով ԵՊԲՀ-ին՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ այն դարավոր պատմություն ունի և հիմնական առանձնահատկությունն այն է, որ միջազգային ճանաչում է վայելում, իսկ ծրագրերի միջազգայնացումը զարգացման կարևոր ուղղություններից է: «ԵՊԲՀ-ի 259 ռուսաստանցի ուսանողներն ընդգրկված են մեր մեծ ընտանիքում: Ինչպես Հայաստանում սովորող ռուս ուսանողների, այնպես էլ ձեր երկրում կրթություն ստացող մեր ուսանողների համար լեզվական, մշակութային և այլ պատնեշներ չկան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ուսանողների փոխանակման ծրագրերն ակտիվ գործում են, ու բավականին խորն են համագործակցությունն՝ ակադեմիական, կլինիկան և կրթական ծրագրերի հետ կապված:
Հանդիպմանը ներկա էր ինչպես պրոֆեսորադասախոսական կազմն, այնպես էլ ուսանողները։ Նրանց հնարավորություն տրվեց ստանալ կրթական, ինչպես նաև առաջիկա ծրագրերին վերաբերող հարցերի պատասխանները:
ՌԴ դեսպանը նշեց, որ համագործակցության դաշտը մեծ է, և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն ուղղություններին, որոնք կնպաստեն տնտեսության զարգացմանը: Սերգեյ Կոպրիկինն առանձնացրեց առողջապահական տուրիզմը: «Բժշկության այն ուղղությունները, որոնք զարգացած են Հայաստանում, կարող են հետաքրքրել Ռուսաստանի քաղաքացիներին, և հակառակը», -ավելացրեց նա:
ԵՊԲՀ ռեկտորը ևս մեկ անգամ շեշտեց, որ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ուղղություններով է, և աշխատանքները տարվում են ամեն օր, ինչի շնորհիվ ուսանողները հնարավորություն ունեն ստանալ իրենց անհրաժեշտ գիտելիքներն ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ՀՀ-ում, և հետագա ակտիվ համագործակցությունը մեծ կարևորություն կունենա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1581 դիտում
18:22 03-10-2019
ԵՊԲՀ ռեկտորը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի
1321 դիտում
18:10 30-11-2020
ԵՊԲՀ ռեկտորը և Իրանի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
3577 դիտում
23:37 12-01-2021
Հպարտության անչափելի զգացում ունեցա. ԵՊԲՀ ռեկտորը հրապարակել է ՊՆ-ից ստացած գրությունը
Այս բաժնից
748 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար