1836 դիտում
10:51 05-12-2018
Այսօր գործող միջազգային հարաբերությունների համակարգը անարդյունավետ է․ Մայք Պոմպեո․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հարցականի տակ է առել այսօր միջազգային հարաբերությունները կարգավորող համակարգի արդյունավետությունը՝ նշելով, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում միջազգային հաստատությունների բարեփոխման ուղղությամբ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4687295.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես է եկել ելույթով Բրյուսելի German Marshall Fund ռազմավարական կենտրոնում:
Ելույթը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքի օրերին, երբ ռազմական դաշինքի անդամները քննարկում էին Կիևի և Մոսկվայի միջև վերջին միջադեպի արդյունքում Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն ու դրանից բխող հետևանքները:
Ելույթի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարը քննադատեց այսօր միջազգային հարաբերությունները կարգավորող համակարգն ու միջազգային կառույցները: Միևնույն ժամանակ դաշինքի անդամ որոշ երկրներ մեղադրեցին Միացյալ Նահանգներին մի շարք հարցերում միակողմանի մոտեցում ցուցաբերելու մեջ:
«Նախագահ Թրամփը չի հրաժարվում այդ կառույցներում ամերիկյան առաջատարությունից: Ճիշտ հակառակը: Մեր ժողովրդավարության լավագույն ավանդույթների շրջանակում մենք հանդես ենք գալիս նոր ազատական կարգերի հաստատման օգտին, որոնք կօգնեն բոլորին խուսափել պատերազմից և հասնել բարեկեցության: Մենք աջակցում ենք այն կառույցները, որոնք կարող են բարելավվել, որոնք գործում են հանուն Ամերիկայի և ձեր շահերի ի նպաստ մեր արժեքների»,- հայտարարել է Պոմպեոն:
Պոմպեոն ընդգծել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու այլ երկրներ խախտում են համաձայնագրերն ու բազմակողմանի պայմանագրերը: Նա նշեց, որ ԱՄՆ-ը չի պատրաստում այսուհետ հանդուրժել նման գործելաոճ:
Պոմպեոն նշեց, որ այսօր տիրող իրավիճակի հիմնական պատասխանատուն վերջին 30 տարիների ամերիկյան և եվրոպական առաջնորդներն են: Նրա կարծիքով մի շարք միջազգային կառույցներ, ներառյալ ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Աֆրիկական միությունը, Համաշխարհային բանկը կարիք ունեն բարեփոխման:
Նա ընդգծեց, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը չի հետևում իր իսկ կանոններին, երբ հարցը վերաբերում է Չինաստանին: Ըստ պետքարտուղարի, Ռուսաստանը խախտում է զենքի վերահսկողության հիմնական համաձայնագրերը, իսկ Իրանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը հերքում են ԱՄՆ-ի մեղադրանքները:
Նմանատիպ նյութեր
1771 դիտում
13:40 21-09-2019
Հայաստանը վստահ քայլեր է ձեռնարկել ժողովրդավարական կառավարումը խթանելու ուղղությամբ. Մայք Պոմպեո
11275 դիտում
09:03 03-10-2020
Ես ծանոթ եմ սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին. Պոմպեո․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»