21257 դիտում
09:14 06-12-2018
Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել Օմարում. Սամվել Բաբայան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախյան ազատամարտի օրերին՝ 1993թ. դեկտեմբերի 27-ին, Օմարի լեռնանցքում տեղի ունեցած մարտերը դարձել են ներքաղաքական քննարկումների թեմա: Մասնավորապես, ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկված անձանցից Դավիթ Շահնազարյանը «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին մեղադրել էր Օմարի լեռնանցքը հանձնելու համար: Ի պատասխան` Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Օմարի լեռնանցքը նախքան իր այնտեղ հասնելը արդեն հանձնված էր:
Այս դեպքերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ հայտարարելով. «Ասել, թե Սասուն Միքայելյանն է հանձնել Օմարը, ապուշություն է… Դավիթ Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել Օմարում, որովհետև միայն այնտեղ կանգնած զինվորն ու սպան կարող են իմանալ»:
Ըստ Բաբայանի` այդ օրը եղել է անակնկալ լայնածավալ հարձակում, և հայկական զինուժը նահանջել է ողջ ճակատով: Սակայն նաև, ըստ նրա, այդ նահանջից հետո եղել է հակահարձակում, և ամեն ինչ ավարտվել է հայկական կողմի հաղթանակով, երբ Ադրբեջանը ծնկաչոք զինադադար է խնդրել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
133557 դիտում
22:40 05-11-2020
Զանգեց, ասաց՝ ես մեկ Աստված ունեմ և մեկ Մարիամ․ ինձ հետ ոչինչ չի պատահի. Օմարում զոհված մայորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1450 դիտում
18:30 25-07-2016
Ինչ պետք է իմանալ ուղևորությունից առաջ
5064 դիտում
22:43 07-01-2020
Այն ամենը, ինչ պետք է իմանալ հայկական թարգմանության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1222 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
844 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»