1287 դիտում
12:57 06-12-2018
ԵԺԿ նախագահ Դոլը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը հաջողություն է մաղթում գալիք ընտրություններում
Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է.
«Կցանկանայի աջակցություն հայտնել մեր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության տեսլականով և անցած տարի նախաձեռնեց Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Նորացված խորհրդարանը նոր հնարավորություն է համաձայնագրում նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացման համար: Օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի ազատությունն ու բազմակարծությունն, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունները հանդիսանում են Հայաստանի հասարակության ժողովրդավարական հաջող զարգացման բանալին: ԵԺԿ-ն ուշադիր կերպով հետևում է նախընտրական քարոզարշավին, որը պետք է երաշխավորի հավասար պայմաններ մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար: Ուժեղ ընդդիմությունը Հայաստանում ուժեղ ժողովրդավարության նշան է: Մենք մեծապես անհանգստացած ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ առկա անհանդուրժողականության և ատելության հռետորաբանությամբ ու քաղաքական հետապնդումներով: Այս ամենը չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակությունում:
Հայաստանը մեզ համար տարածաշրջանում կարևոր գործընկեր է և մենք հայտնում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև ավելի սերտ հարաբերություններին: Մենք պետք է ուսումնասիրենք երկկողմ համագործակցության հետագա հնարավորություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, քաղաքացիական հասարակության դերը, շարժունակության շուրջ գործընկերության իրականացումը և առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում:
Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է իրականացնել վերոնշյալը Հայաստանի և հայ ժողովրդի համար: ԵԺԿ-ն ունի երկու դիտորդ - անդամ կուսակցություններ Հայաստանում՝ հանձինս Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ժառանգություն կուսակցության»:
Նմանատիպ նյութեր
2562 դիտում
12:56 23-03-2017
Եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական ուժը աջակցում է Հանրապետական կուսակցությանը. ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի տեսաուղերձը
2527 դիտում
16:10 10-03-2016
Վահան Բաբայանը դուրս է եկել ԲՀԿ-ից, իսկ կուսակցությանը մաղթում է կանաչ ճանապարհ
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»