211652_close_icon

Վահան Բաբայանը դուրս է եկել ԲՀԿ-ից, իսկ կուսակցությանը մաղթում է կանաչ ճանապարհ

views-count2665 դիտում article-date 16:10 10-03-2016
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը դուրս է եկել ԲՀԿ-ից: Այս մասին պատգամավորը տեղեկացրել է սոցկայքերում: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Արդեն տևական ժամանակ է շրջանառվում է իմ՝ կուսակցությունը լքելու մասին լուրը: Երկար քննարկումներից հետո, իսկապես, ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է՝ թելադրված իմ քաղաքական հայացքներով, կամքով և խղճով: Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով և ներուժով ծառայել Հայաստանին և մեր ժողովրդին, իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հաջողություն»:

Նմանատիպ նյութեր