211652_close_icon
views-count7069 դիտում article-date 09:12 07-12-2018

30 տարին քիչ ժամանակ չէր աղետի գոտին վերականգնելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր 88-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցն է: 1988թ. դեկտեմբերի 7-ին ընդամենը հաշված րոպեների ընթացքում հողին հավասարվեցին Հայաստանի հյուսիսային բնակավայրերը: Ավերիչ երկրաշարժից զոհվեց 25 հազար քաղաքացի, վիրավորների թիվն անցնում էր 31 հազարը, իսկ ավելի քան 515 հազար ընտանիք մնաց անօթեւան: Ողբերգություն, որի հետեւանքներն իրենց զգանցել են տալիս առ այսօր, եւ որի մասին կհիշենք դեռ շատ երկար: Մանավանդ, երբ երկրաշարժից 30 տարի անց ցավով պետք է արձանագրենք, որ աղետի գոտին չի վերականգնվել, ու Գյումրիում դեռեւս մնացած կիսափուլ որոշ շենքեր, «դոմիկ» կոչված ժամանակավոր կացարանները, որտեղ արդեն 30 տարի բնակվում են մարդիկ, շարունակում են մնալ երկրաշարժի կենդանի վկա, որպես ամոթալի խարան: 30 տարին քիչ ժամանակ չէր աղետի գոտին վերականգնելու համար, մանավանդ, երբ ժամանակին ահռելի գումարներ են տրամադրվել այդ նպատակով: Տրամադրվել, բայց, արի ու տես, որ տեղ չեն հասել, որովհետեւ նախկին իշխանությունների համար վերջին մոտ քսան տարում աղետի գոտին գումարների մի հսկա լվացքատուն էր` ատկատների անսպառ աղբյուր, սեփական գրպանի գերհարստացման համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր