12788 դիտում
11:12 07-12-2018
Ասորական համայնքը մեծ ոգևորությամբ ու երգով է դիմավորել պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրերս, Արտաշատի տարածաշրջանի գյուղերի այցելությունների ընթացքում, պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն (թիվ 9-ը №5 ընտրատարածք) իր թիմակիցների հետ հանդիպեց Վերին Դվինի Ասորական Համայնքի ներկայցուցիչների հետ։ Հայաստանում ամենամեծ ասորական համայնքը Վերին Դվինում է ձևավորվել և պահպանվել է մինչ օրս:
Հայաստանի ասորիների «Աթուր» ասոցիացիայի նախագահի տվյալներով, հանրապետությունում ապրում է ավելի քան 7000 ասորի, որոնցից 3500-ը` Արարատի մարզում: Հանրապետությունում ամենաշատ ասորիները Վերին Դվին համայնքում են` ավելի քան 2000:
Համայնքը Ռոման Մուրադյանին մեծ ոգևորությամբ, երգով է դիմավորել։
«Թավշյա հեղափոխությունը Հայաստանի ապագայի խորհդանիշն է և ես ուզում եմ, որ նոր Հայաստաանում ծննդավայրի գործոնը, վերջապես, դեր չխաղա․ ապագան կառուցելու գործում ամենակարևորը ընդհանուր նպատակների շուրջ համախմբվելն է, իսկ հետո դասակարգել խնդիրներն ու հետամուտ լինել դրանց լուծմանը», - ողջունել է ներկաներին պատգամավորի թեկնածուն։
Վերին Դվինի բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղի հիմնական խնդիրներն են արտահանման, վարկավորման հարցերը, փայտաշեն շինությունները, որտեղ ընտանիքներ են ապրում, գտնվում են հրդեհավտանգ վիճակում, կոյուղու ցանցը անբավարար է գործում, իսկ գրունտային ջրերի ոչ լիարժեք հեռացման պատճառով բնակելի շենքերը վտանգված են։
«Արարատում ցածր կենսամակարդակի խնդիր կա, - ասել է Ռոման Մուրադյանը, երբ համայնքի ներկայացուցիչները սկսել են կիսվել իրենց խնդիրներով։ Իրականում այս փաստը շատ տարօրինակ է, հաշվի առնելով մարզի ներուժը։ Ըստ էության Արարատ մարզը և Դվինի պես գյուղերը կարող են կերակրել ոչ միայն մեր ողջ հանրապետությունը, այլև արտահանման հնարավորությունները օգտագործեն։ Բայց փաստն այնն է, որ մենք ապրուստի միջոցների հայթայթման խնդիր ունենք», - նշել է պատգամավորի թեկնածուն։
Այցի շրջանակներում պատգամավորի թեկնածուն այցելել է նաև Մար Թումա եկեղեցին․ համայնքի ներկայացուցիչները պատմել են, որ ասորական ծեսերը գրեթե չեն տարբերվում եկեղեցական ծեսերից ու ծիսակարգերից:
Բնակիչները նաև պատմել են, որ Վերին Դվինը հայտնի է իր աճեցված լոլիկի որակով։
«Մենք լավ որակի լոլիկ ենք աճացնում և համայնքի եկամուտը հիմնականում դրանից է գոյանում․ վաճառքը լավ գումար է բերում։ Խնդիրը այն է, որ լոլիկի ինքնարժեքն է բարձր, աճեցման գործընթացը մեխանիզացված չէ, ձեռքի աշխատանքը շատ է և մարդիկ շատ են չարչարվում։ Հողագործությունով զբաղվելով միայն գոյատևում ենք, ուրիշ բանի մասին նույնիսկ մտածել հնարավոր չէ», - նշել են հանդիպման ներկաները։
Իր հերթին Ռոման Մուրադյանը քաջալերել է ներկաներին, ասելով․
«Մեր թիմի նպատակներից է հասցնել Արարատի բնակիչներին այն միտքը, որ գյուղատնտեսական բիզնեսը շահութաբեր է, մեր նպատակն է աշխատացնել շահույթ բերող մեխանիզմը:
Գիտե՛մ, հողի հետ աշխատանքը մեծ նվիրում է պահանջում և գյուղացուն կարևոր է տեսնել իր տաժանակիր աշխատանքի ակնկալվող արդյունքներն ու երաշխիքները։ Հարկավոր է վերադարձնել արարելու ձգտումը, իսկ մենք, խոստանում ենք Ազգային ժողովի ամբիոնից բարձրացնել այս բոլոր հարցերը», - նշել է պատգամավորի թեկնածուն։
Ռոման Մուրադյանը ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել է «Իմ Քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու թիվ 9-ը №5 ընտրատարածքում։
Քվեաթերթիկում «Իմ քայլը» դաշինքի համարը 4-ն է։
2014-2017 թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում, որպես սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ։
2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է ՔՊ կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհ։
2018 թ. նոյեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3744 դիտում
11:57 01-04-2020
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ