211652_close_icon
views-count4779 դիտում article-date 14:34 08-12-2018

Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով հուղարկավորվեցին ավիավթարից զոհված օդաչուները. Tert.am

Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով հուղարկավորվեցին ԶՈՒ ՍՈՒ 25 ինքնաթիռի վթարից զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը, հայտնում է[url=https://www.tert.am/am/news/2018/12/08/erablur/2867226] tert.am[/url]-ը։ ՀՀ ԶՈՒ ավիացիայի շտաբի պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ներկայացրեց օդաչուների անցած ճանապարհը՝ նկատելով, որ դեկտեմբերի 4-ին ավիավթարից մահացան պրոֆեսիոնալներ։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն էլ նշեց, որ այսօր հավաքվել են Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու հայորդիներին, որոնք կյանքը զոհաբերեցին հայրենիքին ծառայություն մատուցելիս։ «Դեկտեմբերի 4-ին մենք՝ զինվորականներս, 2 ընկեր կորցրինք, հայրենիքը՝ 2 պաշտպան, իսկ նրանց ընտանիքները՝ ամուսին, հայր ու որդի։ Կորուստը, անկասկած, շատ մեծ է, սփոփանքի խոսքերը՝ ավելորդ։ Հայրենիքին ծառայելու որոշումը յուրաքանչյուրս կայացնում ենք ինքնուրույն, մեզնից յուրաքանչյուրը կայացրել է այդ որոշումը, նրանք էլ կայացրել էին իրենց որոշումը։ Օդաչուի յուրաքանչյուր թռիչք հերոսություն է»,- եզրափակեց Արտակ Դավթյանը։ Հուղարկավորությանը ներկա էր նաև ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը,Կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/08/erablur/2867226]կայքում[/url]։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/04/1111804/]հայտնել [/url]էինք, որ դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Հայաստանի տարածքում։ Ինչպես Շիրակի մարզից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տվյալներով՝ ժամը 11։40-ի սահմաններում ռադարից անհետացել էր օդ բարձրացած կործանիչ։ Նախնական տվյալների համաձայն՝ կործանիչը օդ էր բարձրացել Գյումրիի ռազմաբազայից։ Ավիավթարի հետևանքով զոհվել էին օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր