3346 դիտում
13:05 09-12-2018
«Չայնիի» ոլորաններ-Հրազդան ավտոճանապարհին մառախուղ է, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում. Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
«Չայնիի» ոլորաններ-Հրազդան ավտոճանապարհին մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
18:50 23-10-2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Գվատեմալայի դեսպանը
553 դիտում
18:31 23-10-2024
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպանին
844 դիտում
18:19 23-10-2024
Սիմոնյանը և Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր