941 դիտում
15:09 10-12-2018
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 10-ի ժամը՝ 12:00-ի դրությամբ ստացել է 55 հաղորդում
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ստացվել է 55 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերում: Եվս 6 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 51-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժիններում ստացված 6 նյութերն էլ վերաբերում են կրկնաքվեարկության փորձին: Մասնավորապես՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողները, տարբեր ընտրատեղամասերում մասնակցելով քվեարկությանը, սխալմամբ իրենց քվեարկության համարի փոխարեն գրանցման սարքի սպասարկման աշխատակցին հայտնել են այլ համար, որի պատճառով մատնահետքի սարքը տպել է կրկնակի քվեարկության փորձ թերթիկը:
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2711 դիտում
19:17 09-12-2018
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 18:00-ի դրությամբ ստացել է 12 հաղորդում
2917 դիտում
19:47 23-09-2018
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում
8820 դիտում
22:48 02-04-2017
Ոստիկանությունը 20-ի դրությամբ ստացել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում
Այս բաժնից
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
781 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին