2701 դիտում
18:23 10-12-2018
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում նոր կամրջի նախագծման մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցիչների հետ
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ծրագրի ղեկավար Օժան Թահմասեբիի և Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանի հետ։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանն իրանական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքային հարցեր։
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախաձեռնություն է, ուստի անհրաժեշտ է արդյունավետ համակարգել գործողությունները պատվիրատու երկու կողմերի, կապալառուի և ինժեներական ծառայություններ մատուցող կազմակերպության միջև, ինչը կնպաստի աշխատանքների որակով և արագ կազմակերպմանը։
Կողմերը քննարկել են նաև կամրջի նախագծման աշխատանքների իրականացման նպատակով հայկական կողմից շինհրապարակի կազմակերպման սխեման։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում աջակցել կապալառու կազմակերպությանն աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում։
[b]«Տրանսպորտային ծրագրերի
իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]
Նմանատիպ նյութեր
3353 դիտում
15:00 24-11-2021
Քաղաքապետարանում ընդունել են «Աջափնյակ» կայարանի նախագծման մրցույթը հաղթած ընկերության ղեկավարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան