Ունաի Էմերի. Մենք Դեմբելեի հարցը կլուծենք ակումբի ներսում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է իրավիճակը հարձակվող Ուսման Դեմբելեի շուրջ՝ ՉԼ-ում «Տոտենհեմի» հետ խաղից առաջ:
21-ամյա ֆրանսիացին «Էսպանյոլի» հետ խաղից հետո մարզմանը քնած է մնացել և մարզաբազա է ժամանել 2 ժամ ուշացումով:
«Դա ճիշտ է, տեղի է ունեցել ինչ-որ հանգամանք, որը մենք կփորձենք լուծել ակումբի ներսում:
Սա նոր իրավիճակ չէ, կփորձենք այն շտկել և օգնել խաղացողին: Ինչ վերաբերում է նրա մասնակցությանը «Տոտենհեմի» հետ խաղին, ապա այդ մասին կիմանաք 24 ժամ հետո: Մենք ցանկանում ենք օգնել նրան և նրանից առավելագույնը քաղել:
Դեմբելեն առջևում մեծ կարիերա ունի, նա կարող է «Բարսելոնայում» շատերին օգնել, եթե մոտիվացված լինի», ասել է Վալվերդեն: