211652_close_icon
views-count2717 դիտում article-date 09:11 11-12-2018

Հեղափոխությունը մտավ ամենաբարդ փուլ. որ համարով է խաղալու Փաշինյանը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրության հիմնական արդյունքի հարցում որևէ անակնկալ չեղավ. իշխող ուժը՝ «Իմ քայլը» դաշինքը, հաղթեց ու ստացավ ձայների մեծամասնությունը: Ընտրությունների թերևս միակ ինտրիգը ՀՀԿ-ի անցնել-չանցնելն էր: Բայց մեծ հաշվով, դա, այսպես ասած, խորհրդանշական ինտրիգ էր: Իրականում կանցներ ՀՀԿ-ն, թե ոչ, որևէ բան չէր փոխելու: Մեծ հաշվով, ՀՀԿ չանցնելը ավելի է բյուրեղացնում իշխանություններին սպասվող նոր պատասխանատվության չափաբաժինը՝ դաշտն ազատելով կեղծ օրակարգերից ու կեղծ հակադրություններից: Իսկ հակադրությունները թե՛ Փաշինյանի ողջ քաղաքական հետագծում, թե՛ հեղափոխության վերջին ամիսներին եղել են ընթացիկ պրոցեսների հիմնական բովանդակությունը: Այժմ, երբ չկան այլևս այդ հակադրությունները, և հասարակությունն էլ վերստին, այս անգամ արդեն պաշտոնապես վերահաստատել է իր աջակցությունը հեղափոխությանը, իշխանությունը հակադրության ոճից անցում պետք է կատարի ստեղծագործականության ոճի: Կամ ֆուտբոլային լեզվով ասած՝ պետք է սկսի խաղալ առաջին համարով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր