211652_close_icon
views-count3849 դիտում article-date 17:55 11-12-2018

Ապօրինություններն՝ իրենց ողջ «հմայքով». Վեոլիա Ջուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ամիսներ առաջ, երբ Վեոլիա ջուրը սկսեց բաժանորդների մոտ ջրաչափերը փոխել՝ սեփական միջոցներով և անվճար, նրանցից ոմանք չհապաղեցին աշխարհն իրար խառնել, բողոքելով Օպերատորի «ապօրինություններից»: Պատճառը փոխարինված հնամաշ, իրենց պիտանելիության ժամկետը սպառած ջրաչափերի լաբորատոր ստուգաչափումն էր, ավելի ճիշտ՝ դրա արդյունքները: Մինչդեռ տվյալ գործառույթը և ստուգման կարգը նախատեսված է օրեսդրությամբ: Ավելին, այն իրականացվում է ՀՀ ՏԶՆՆ Չափագիտության ազգային ինստիտուտի հետ միասին: Հետեւաբար, այստեղ բացառվում է որեւէ սուբյեկտիվություն: Ի դեպ, արդյունքներն էլ սպասվածի շրջանակներում են: Բաժանորդների ճնշող մեծամասնությունը, ինչ խոսք, օրինապահ քաղաքացիներ են, եւ զարմանալի չէ, որ ջրաչափերի ավելի քան 90 տոկոսի վերաբերյալ ոչ մի դիտողություն Օպերատորը չի ունենում: Ընդ որում, ոչ թե այն պատճառով, որ դրանք ճիշտ են աշխատում: Ոչ, հին չափիչ սարքերը, թեկուզեւ մաշվածությամբ պայմանավորված, չեն գրանցում սպառվող ջրի ողջ ծավալը, ինչի համար էլ ըստ էության Վեոլիա Ջուրը ձեռնարկել էր այդ լայնածավալ ու շատ ծախսատար գործընթացը: Պարզապես ակնհայտ է, որ բաժանորդն այս պարագայում մեղավոր չէ դրանց անճշտության համար: Ուրիշ է ջրաչափերի աշխատանքին ԱՐՏԱՔԻՆ, միտումնավոր միջամտությունը: Ցավոք, դա էլ է մեր իրականության բաղկացուցիչ մասը: Նման դեպքերում Վեոլիա Ջուրը համաձայն օրենսդրության, կատարում է բաժանորդների սպառած ջրի ծախսի վերահաշվարկ, որն ինչ խոսք փոքր թիվ չէ: Վեոլիա Ջուրը նման վերահաշվարկներ մշտապես կատարել է ու շարունակելու է կատարել, ելնելով օրենսդրության պահանջից: Եւ վճարելու են բաժանորդները իրենց մեղմ ասած սխալնելի համար: Իսկ թե ինչպիսի «սխալների» մասին է խոսքը, ցույց են տալիս ներկայացվող ջրաչափերի վրա կատարված բազմապիսի «մանիպուլյացիաները». անգամ ասեղ ու մեխ կարող է տեսնել ուշադիր ընթերցողը ջրաչափերի մեջ: Պատկերված ջրաչափերը ներկայումս փոխարինվել են նորերով, սպառման հաշվարկը արդեն հստակ է, թվում է՝ ոչ մի խնդիր չպետք է լինի: Բայց … Երեկ ապօրինություններ թույլ տված որոշ բաժանորդներ այսօր արդեն բողոքում են ջրի «մեծ ծախսից»: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են: [b] Վեոլիա ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր