2619 դիտում
10:37 13-12-2018
70%-ը կարող է քաղաքական վրեժխնդրության հիմք դառնալ. Հայաստանը կմնա ԵԽԽՎ մոնիտորինգի տակ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Փարիզում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ուշագրավ անդրադարձներ են եղել Հայաստանի ընտրություններին և հետընտրական հնարավոր զարգացումներին։
Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), ոգևորված լինելով «Իմ քայլը» դաշինքի հաղթանակով, փորձ է արել ԵԽ ԽՎ պատգամավորներին առաջարկել Հայաստանը՝ որպես երկիր, մոնիտորինգի տակ գտնվելուց հանելու և տեղափոխելու պոստմոնիտորինգային երկրների դասին, ինչը բուռն հակազդեցության է արժանացել հանձնաժողովի նիստին ներկա պատգամավորների և քաղաքական խմբերի ղեկավարների կողմից, և նրանք փաստել են, որ, թեպետ ընտրական, այդ թվում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների գնահատականներն ընդհանուր առմամբ դրական են եղել, բայց դեռ շատ վաղ է խոսել Հայաստանում կայուն ժողովրդավարության մասին, և հետևաբար՝ ԵԽ ԽՎ մոնիտորինգը չի դադարելու Հայաստանի հանդեպ։ Այդպիսով, ՀՀ ԱԳՆ-ն չի հասել իր նպատակին։
ԵԽ ԽՎ պատգամավորները, որոնք եղել են նաև դիտորդական առաքելության կազմում, ասել են, որ թեպետ, այո, ընտրություններն ընդհանուր առմամբ դրական գնահատականների են արժանացել, բայց եղել են նաև ընտրությունների «մութ» կողմեր, մասնավորապես՝ համատարած հակաքարոզչություն քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, ատելության խոսքի անթույլատրելի մակարդակ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչների հանդեպ սպառնալիքների հնչեցում։
Նաև ասվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններում 70%-ը, իհարկե, աջակցության բարձր ցուցանիշ է, բայց մտավախություն է առաջացնում այն հանգամանքը, որ այդ 70%-ը կարող է քաղաքական վրեժխնդրության հիմք դառնալ, և ոչ թե՝ ծառայել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8266 դիտում
21:38 11-03-2017
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը որոշել է վերսկսել մոնիտորինգի գործընթացը Թուրքիայում
1117 դիտում
08:53 13-06-2014
Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ․ Ժողովուրդ
2782 դիտում
08:28 26-11-2015
Հայաստանը, դժբախտաբար, կարող է դառնալ նաև միջազգային ահաբեկչության թիրախ. «168 ժամ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»